Նույնիսկ մեկ փախստական ընտանիքը շատ է

Յուրաքանչյուր րոպե 8 մարդ ամեն ինչ թողնում ու փախչում է պատերազմից, հալածանքերից կամ ահաբեկչությունից: Այսօր գրեթե 45 միլիոն արմատախիլ եղած մարդ կա ամբողջ աշխարհում: Նրանցից 15 միլիոնը փախստական են, մինչդեռ մնացածը իրենց երկրներից ստիպված տեղափոխվածներն են: Հայաստան ներգաղթածներից 9900 հոգի, Ադրբեջանից ընդհանուր թիվով՝ 300.000, Իրաքից՝ մոտ 26 ընտանիք, Սիրիայից՝ մոտ 6000 հոգի, դեռևս փախստականի կարգավիճակ ունեն:

Ողջ աշխարհում փախստականների միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում արդեն երկար տարիներ՝ նպատակ ունենալով ինտեգրել նրանց հասարակությանը: Այս տարի նրանց միացավ նաև Հայաստանը և նույն՝ ինտեգրման նպատակով կազմակերպվեցին միջոցառումներ՝ ներառելով իրաքահայերին, սիրիահայերին ու Ադրբեջանից փախստականներին: Մի քանի ստեղծարար ֆլեշ մոբեր տեղի ունեցան հուլիսի 16-ին, 20-ին և 23-ին:

Հուլիսի 16ին փախստականներ կամ պարզապես հետաքրքված մարդիկ բաժավեցին խմբերի և թուղթ ու մատիտ վերցրած գնացին նկարչական քայլի: Յուրաքանչյուր հետաքրքիր կամ ճարտարապետական նշան կրկնօրինակվում էր: Սարգիս Ռշտունին Սիրիայից, ով տեղափոխվել է Հայաստան անցած տարի, ասաց որ Հալեպում նրանք ունեին «Art Camping» երիտասարդական շարժումը, որտեղ այսպիսի արվեստի տեսակ էին ներկայացում: Սարգիսն պատմեց,- «Մեր «Կորցրած երկրի նախշերը» ծրագիրն իրականացվել է նաև Հալեպում, սակայն տեղի խառը իրավիճակի պատճառով ծրագիրը կանգնեցվեց: Հիմա ուզում ենք նման մի շարժում ստեղծել մեր հայրենիքում: Մտադիր ենք արտատպել շենքերի վրայի նախշերը ու ապացուցել, որ արվեստը կարող է լինել լավը և միևնույն ժամանակ էժան»: Թամար Վարդանյանը, Իրաքից,  որ ևս մասնակիցների մեջ էր, շատ բան չուներ ասելու, բայց վայելում էր ֆլեշ-մոբը: Բոլոր հարցերին նա պարզապես վեր էր տնկում երկու բթերը:

Հուլիսի 20ի «Սպիտակ անձրևանոցներով քայլերթ» ֆլեշմոբոժի մասնակցեցին մոտ 100 հոգի, ովքեր քայլելով Երևանի փողոցներով կոչ էին անում կարգախոսեր՝   «Նույնիսկ մեկ ընտանիք, որը ստիպված է փախուստի դիմել, շատ է», «Նույնիսկ մեկ փախստական՝ առանց հույսի, շատ է», «Նույնիսկ մեկ երեխա՝ առանց քաղաքացիության, շատ է» … Այս կարգախոսերը կարևոր են հասկանալու համար, թե ինչքան կարևոր է աջակցել և օգնել այս մարդկանց, պայքարել տեղահանման դեմ: Այս խաղաղ երթը հարգանքի տուրք է նոր կյանք սկսելու համար իրենց մեջ ուժ գտած մարդկանց համար:

Մեկ այլ միջոցառում Հուլիսի 23ին է տեղի ունեցել, բասկետբոլի մրցաշար, ուր հիմնական մասնակիցները փախստականեր են Սիրիաից և Իրաքից, ինչպես նաև երիտասարդներ ովքեր անտարբեր չեն այս խնդրին: Բասկետբոլը թմային սպորտ է, որ միավորում է մարդկաց, սովորեցնում աջակցել միմյանց հանուն հաղթանակի: Սպորտային խաղերը, խմբակայաին վարժանքները օգնում են փախստականերին հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ. ամենակարևորը հաղթահարել անցյալը և սկսել նոր կյանք:

Այս բոլոր միջոցառումները կազմակերպված ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, աջակցում են խնդիրը հանրայնացնելու համար, որպեսզի ավելի շատ հայեր հասկանան և գիտակցեն, որ փախստականների խնդիրը լուծման կարիք ունի:

Տաթևիկ Վարդանյան (Հայաստան)

Կրթություն / Աշխատանք: Կիրառական մաթեմատիկա / Լուսանկարիչ, Ֆոտոլրագրող, դոկումենտալիստ, ուսուցանեղ (սոցիալական լրատվամիջոցները, վեբ դիզայն)

Լեզուներ: Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն

Եվրոպան` պատմությունների, մշակույթների, մարդկանց և ակընթարթների միաձուլում է:

Blog:: http://phantomthroughlens.wordpress.com

Instagram: http://instagram.com/tatevikvardanyan

Twitter: @Tate_Vardanyan

This post is also available in Bosanski - Hrvatski - Srpski, Català, Deutsch, English, Español, Italiano, Magyar, Polski, Română, Slovenčina, Türkçe, Ελληνικά, Русский and македонски.

Author: Anja

Share This Post On

Submit a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

css.php