Արվեստին ավելի մոտ

Այս տարի, ինչպես վերջին 10 տարիներին, Հայաստանը նշեց  Թանգարանների միջազգային օրը: Այս տարին հատուկ էր նրանով, որ անցկացվող միջոցառումներին միացան նաև Հայաստանի տարբեր մարզերի 100 թանգարաններ, որոնցից 39-ը` Երևանից: Թանգարանների մուտքը ազատ էր բոլոր այցելուների համար երեկոյան ժամը 18:00-ից մինչև 24:00-ն: Վերցրի ֆոտոխցիկս և այցելեցի մի քանի թանգարաններ այդ մեկ օրվա ընթացքում:

Առաջինն այցելեցի Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Թումանյան 10, Երևան, 0009, Հայաստան), որը տեղակայված է Երևանի կենտրոնում: Շատ երեխաներ խաղում ու երգում էին թանգարանի այգում, իսկ մարդկանց մի մեծ խումբ սպասում էր, որ ներս մտնի թանգարանի սրահներ: Ամենամեծ հերթն առաջին հարկի ապակյա քանդակների սրահի առջև էր, որտեղ ներկայացված էին Դեյլ Չիհուլիի, Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավ Բրիխտովայի աշխատանքները: Թանգարանը լի էր մարդկանցով, ովքեր տենչում էին տեսնել ժամանակակից արվեստի գործերը:

20140830 museum night armenia_01 Cafesjian Center for the Arts 1

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

20140830 museum night armenia_02 Cafesjian Center for the Arts 2

Այցելելուների հերթ

20140830 museum night armenia_03 Cafesjian Center for the Arts 3

Դեյլ Չիհուլիի ապակյա աշխատանքները

20140830 museum night armenia_04 Cafesjian Center for the Arts 4

Թանգարանի աստիճանները, իսկ ձախ կողմում աբստրակտ արվեստի գործեր

20140830 museum night armenia_05 Cafesjian Center for the Arts 5

Փայտյա և այլ ստեղծարար աթոռներ

20140830 museum night armenia_06 Cafesjian Center for the Arts 6

Թռչունների, խեցգետնու ապայկա արձանիկներ

Այնուհետև այցելեցի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Զարոբյան 3, Երևան, 0009, Հայաստան): Այս թանգարանում ավելի քիչ այցելուներ կային: 5-7 այցելուների համար թանգարանի աշխատողը պատմում էր Խաչատրյանի սիրո պատմությունը: Իսկ երկրորդ հարկում այցելուների մի մեծ խմբի սովորեցնում էին հայկական պարեր, ինչպես նաև վալս: Սա ևս կազմակերպված էր «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակներում:

20140830 museum night armenia_07 Aram Khachaturian 1

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մուտքը

20140830 museum night armenia_08 Aram Khachaturian 2Արամ Խաչատրյանի դիմանկարը և դաշնամուրը

20140830 museum night armenia_09 Aram Khachaturian 3

Հայկական պարերի ուսուցանում

20140830 museum night armenia_10 Aram Khachaturian 4

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Անմիջապես մոտակայքում տեղակայված է հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը (Զարոբյան 20, Երևան, 0009, Հայաստան): Նրա գեղեցիկ, փոքր տունը և պարտեզը շատ ջերմ մթնոլորտ են ստեղծում: Մինչ հաջորդ թանգարան մեկնելս մի փոքր նստեցի վարդերով լի այգում հանգստանալու: Սկսեցի պատկերացնել, թե քանի-քանի անվանի մարդիկ են այստեղ զրույցի բռնվել Իսահակյանի հետ մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ:

20140830 museum night armenia_11 Avetik Isahakyan  1

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մուտքը

20140830 museum night armenia_12 Avetik Isahakyan  2

Պատշգամբ տանող նստասենյակ

20140830 museum night armenia_13 Avetik Isahakyan  3

Ավետիք Իսահակյանի կիսանդրին տան բակում

20140830 museum night armenia_14 Avetik Isahakyan  4

Ավետիք Իսահակյանի աշխատասենյակը

Չէի կարող չայցելել իմ մանկության տարիների ամենասիրած թանգարանը, ուր հաճախ էի այցելում քույրիկիս և պապիկիս հետ, այն է`հայ գրող, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը (Մոսկովյան 40, Երևան, 0001, Հայաստան): Նրա թանգարանը ներսից նման է հեքիաթային մի տնակի, որտեղ կան տարբեր մանր-մունր իրեր, փոքր ձեռագործ քանդակներ և տիկնիկներ իր իսկ պատմվածքների հերոսներով: Ամեն անգամ այս թանգարանն այցելելիս թվում է, թե մանկություն եմ վերադառնում: Ինձ համար սա երջանկության թանգարան է:

20140830 museum night armenia_15 Hovhannes Tumanyan 1

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

20140830 museum night armenia_16 Hovhannes Tumanyan 2

Հովհաննես Թումանյանի նստասենյակը

20140830 museum night armenia_18 Hovhannes Tumanyan 3

Հատակագիծ Հովհաննես Թումանյանի պատմվածքների կերպարներից

 

20140830 museum night armenia_19 Hovhannes Tumanyan 4

Հատակագիծ Հովհաննես Թումանյանի պատմվածքների կերպարներից

20140830 museum night armenia_20 Hovhannes Tumanyan 5

Այցելուները թանգարանում

20140830 museum night armenia_21 Hovhannes Tumanyan 6

Հովհաննես Թումանյանի կիսանդրին

Եվ վերջում հասցրի այցելել նաև Ժամանակակից արվեստի թանգարան (Մաշտոցի 7, Երևան, 0002, Հայաստան), որտեղ կարելի է տեսնել հայ և արտասահմանյան ժամանակակից արվեստագետների աշխատանքները:

 

20140830 museum night armenia_22 Modern Art Museum of Yerevan 1

 

Ժամանակակից արվեստի թանգարանի առջև

20140830 museum night armenia_23 Modern Art Museum of Yerevan 2

Ժամանակակից արվեստի թանգարանի այցելուները

20140830 museum night armenia_24 Modern Art Museum of Yerevan 3

Արվեստի գործ ժամանակակից արվեստի

20140830 museum night armenia_25 Modern Art Museum of Yerevan 4

Ժամանակակից արվեստի թանգարանի այցելուները

20140830 museum night armenia_26 Modern Art Museum of Yerevan 5

Կնոջ արձանը ժմանակակից արվեստի թանգարանում

Մի շարք հրաշալի թանգարաններ, ինչպիսին են Հայաստանի ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի տուն-թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարանը և շատ ուրիշներ, որ չհասցրի այցելել թանգարանների գիշերվա ընթացքում, չեն զիջում իրենց բացառիկությամբ ու գեղեցկությամբ: Սիրում եմ այցելել թանգարաններ տարվա ցանկացած օր, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի պատմելու՝ իրերի, մարդկանց, արվեստի ու պատմության մասին:

 

Տաթևիկ Վարդանյան (Հայաստան)

Կրթություն / Աշխատանք: Կիրառական մաթեմատիկա / Լուսանկարիչ, Ֆոտոլրագրող, դոկումենտալիստ, ուսուցանեղ (սոցիալական լրատվամիջոցները, վեբ դիզայն)

Լեզուներ: Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն

Եվրոպան` պատմությունների, մշակույթների, մարդկանց և ակընթարթների միաձուլում է:

Blog: http://phantomthroughlens.wordpress.com

Instagram: http://instagram.com/tatevikvardanyan

Twitter: @Tate_Vardanyan

Author: Anja

Share This Post On

Submit a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

css.php